Մեքենաներն արգելափակվել էին մերկասառույցի պատճառով։
Փետրվարի 21-ին, ժամը 14։50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում, մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներն արգելափակվել են․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսան-Երևան ավտոճանապարհի 38-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված ավտոմեքենաներ։ Բախվել են «Mercedes» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․Գ․) և «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ն․), ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի փակ․ տուժածներ չկան:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 31 ավտոմեքենա։ Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։




— —