Գորայք-Սիսիան ճանապարհներին առկա է մերկասառույց, Քաջարան-«Մեղրու սար» ավտոճանապարհին մառախուղ է։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյանց լեռնանցքը (բուք է) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը Արագածոտնի մարզի տարածքում դժվարանցանելի է։
Գեղարքունիքի մարզի, Թորոսգյուղ-Վարդաղբյուր, Գորայք-Սիսիան, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Քաջարան-«Մեղրու սար» ավտոճանապարհին մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
– –