Այսօր Իրանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Նշվում է, որ տորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է շուրջ 352 հազար բնակչություն ունեցող Բանդար Աբբաս քաղաքից 117 կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
– –