Առանց հանքարդյունաբերության Հայաստանի գոյատևումն անհնար է․ Ջհանյան

Ջհանյանի խոսքով Հայաստանում կա միջազգային ստանդարտներին համապատասխանող մեկ հանքագործական կազմակերպություն՝ ԶՊՄԿ-ն։

Ադրբեջանը «բնապահպանական տեռորիզմ» է իրականացնում՝ օգտագործելով նաեւ Հայաստանում շրջանառվող կեղծ թեզերը: Այս մասին ասաց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը լրագրողների հետ հանդիպմանը:

Ջհանյանի խոսքով՝ ի տարբերություն հարեւան երկրների, մեզ բնապահպանական խնդիրներին ավելի են ուշադրություն դարձնում պետական մակարդակով: 

«Հայաստանում կա Բնապահպանության նախարարություն, Վրաստանում դա վարչության մակարդակի կառույց է։ Հայաստանում շատ ավելի մեծ ջանքեր են ուղղված, որ բնապահպանական նորմերը պահպանվի»,- ասաց նա:

Ջհանյանը կարծում է, որ առանց հանքարդյունաբերության Հայաստանի գոյատևումը անհնար է.  «Առաջնահերթ պետք է լինի տնտեսական աճը, բայց պահպանելով բնապահպանական նորմերը։ Հայաստանն առանց հանքերի չի կարող զարգանալ»։

Ջհանյանը նշում է, որ Հայաստանում կա միջազգային ստանդարտներին համապատասխանող մեկ հանքագործական կազմակերպություն. «Դա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, իսկ երկրորդ այդպիսի  կազմակեպություն պետք է լիներ Ամուլսարը, բայց բոլորս գիտենք, թե ինչ պատահեց Ամուլսարի հետ»:

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print