ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել հակառակորդի դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան և արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print