«Ժողովուրդ» օրաթերթի՝ «ԱԺ պատգամավորների օգնականները պարգեւավճար են ստացել․ ՔՊ ղեկավարությունը հաղթեց» վերտառությամբ փետրվարի 22-ի նյութի՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները 15 տոկոսի չափով պարգեւավճար են ստացել աշխատակազմի նոր ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի կողմից, լուրը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդում է ԱԺ-ն:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները հունվար ամսին պարգեւավճար չեն ստացել:
Տեղեկացնում ենք նաեւ, որ ԱԺ աշխատակազմը, այդ թվում՝ բոլոր պատգամավորների օգնականները, յուրաքանչյուր ամիս աշխատավարձից բացի ստանում են նաեւ պարգեւավճար՝ աշխատավարձի 15 տոկոսի չափով, որը նախորդ տարվա 30 տոկոսից կրկնակի կրճատվել է:
Խնդրում ենք լրատվամիջոցներին սեփական աղբյուրներից ստացած տեղեկատվությունը հրապարակելուց առաջ պաշտոնապես ճշտել այն:
– –