Կստորագրվի 250 միլիոն դոլարանոց համաձայնագիր
Հայաստանի կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Հենց այսօր կստորագրենք մյուս խոշորագույն հանքի հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն այդ հանքի աշխատանքի վերսկսելը։ Այսօր ժամը 17:00-ին 250 միլիոն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ է տալու վերսկսել ևս մի հանքի շահագործումը, որի վերաբերյալ վաղուց արդեն պարտավորությունները կան՝ Լիդիանը, Ամուլսարը»,- ասաց Քերոբյանը։
– –