Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

  • Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
  • Վարդենյանց լեռնանցքը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
  • Ալագյազ-Արթիկ (բուք է) ավտոճանապարհն Արագածոտնի մարզի տարածքում դժվարանցանելի է։
  • Գեղարքունիքի մարզի և Գորայք-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
  • Աշոցքի տարածաշրջանում գետնաբուք է։
  • Քաջարան-«Մեղրու սար» ավտոճանապարհին մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print