Չեմ տեսնում ոչ մի պատճառ՝ փակել Լաչինի միջանցքը․ Ժան Ասելբորն

Լյուքսեմբուրգը  եւ նրա եվրոպական գործընկերները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի հնարավորությունը։

Լյուքսեմբուրգի արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնը հայտնել է, որ Լյուքսեմբուրգը և նրա եվրոպական գործընկերները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի հնարավորությունը։

«Չեմ տեսնում ոչ մի պատճառ՝ փակել այս միջանցքը մարդկանց համար, որոնք բնակվում են ԼՂ-ում»,- այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Ասելբորնը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print