Նախատեսվում է դիտարկել երկկողմ հարաբերությունների հարցերի ողջ շրջանակը, արդիական տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին փետրվարի 22-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այցը նվիրված է դաշնակցային հարաբերությունների հռչակման առաջին տարեդարձին։ Նախատեսված են հանդիպումներ ԱՀ նախագահի եւ արտգործնախարարի հետ։
Նախատեսվում է դիտարկել երկկողմ հարաբերությունների հարցերի ողջ շրջանակը, արդիական տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին եւ 2022 թվականի հոկտեմբերի 31-ին կնքված համաձայնագրերի իրականացմանը:
–