Ռուբեն Վարդանյանը երախտագիտություն է հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչին

«Քիչ առաջ Արդարադատության միջազգային դատարանը որոշում ընդունեց Հայաստանի կողմից ներկայացված՝ «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին»։

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում իր երախտագիտությունն է հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչին և նշել, որ Ադրբեջանը պարտավոր է կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետությանն ու Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքով բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան և ազատ տեղաշարժն ապահովելու համար։

«Քիչ առաջ Արդարադատության միջազգային դատարանը որոշում ընդունեց Հայաստանի կողմից ներկայացված՝ «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին։

Ադրբեջանը պարտավոր է կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետությանն ու Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքով բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան և ազատ տեղաշարժն ապահովելու համար։

Ինչպես հաճախ նշել եմ իմ հանրային ելույթներում՝ իրավունքը մեր կողմից է, և մենք կարող ենք տարբեր մեխանիզմների օգնությամբ ցույց տալ, որ մեր պահանջներն արդարացի են, և միջազգային իրավական գործիքակազմը կարևոր է այդ ճանապարհին։

Իմ երախտագիտությունն եմ հայտնում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչին, ամբողջ թիմին, այն բոլոր մարդկանց, որոնք հսկայական աշխատանք են կատարել արցախահայության արդարացի պահանջը փաստարկված տեղ հասցնելու ուղղությամբ»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print