ՀՀ Կառավարության կողմից փաստաթուղթը ստորագրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ Կառավարության, Լիդիան Արմենիայի և Եվրասիական զարգացման բանկի միջև։
ՀՀ Կառավարության կողմից փաստաթուղթը ստորագրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հուշագրով նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱԶԲ-ի կողմից Լիդիան Արմենիային 100 մլն ԱՄՆ դոլար վարկային փոխառություն տրամադրելու վերաբերյալ։
«Կառավարությունն անհատույց ստանալու է Լիդիան Արմենիա ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոսը, ինչպես նաև Լիդիան Արմենիան ծրագրի շինարարության ընթացքում կվճարի տարեկան 7 մլն ԱՄՆ դոլար Ամուլսարի ազդակիր համայնքներին` որպես ֆինանսական աջակցություն»,- նշել է Վահան Քերոբյանը:
–