Այսօր Ասկերանի վերածննդի օրն է

Օրվան նվիրված միջոցառումները խոմարհումի արարողությամբ են սկսվել:

Ասկերանցիներն այսօր միմյանց շնորհավորելու առիթ ունեն. Ասկերանի վերածննդի օրն է: 35 տարի առաջ այս  օրը շրջկենտրոնի և հարակից բնակավայրերի բնակիչները կարողացան արժանի հակահարված հասցնել թշնամուն և հետագա հաղթանակների հիմքը դնել:

Օրվան նվիրված միջոցառումները խոմարհումի արարողությամբ են սկսվել: Շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմներում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշատախտակին:

1988 թվականի փետրվարի 20-ի պատմական որոշումն ընդունվելուց երկու օր անց՝ ադրբեջանական խառնամբոխը Աղդամից հասավ Ասկերանի մատույցներին: Սա փաստացի առաջին բացահայտ բախումն էր, առաջին քննությունը, որից ասկերանցիները պատվով դուրս եկան: Աղդամից եկած ամբոխը չկարողացավ Ասկերան մտնել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print