Նոր ծրագիր արցախցի մայրիկների համար

Արցախում ՄՕՄ  մասնաճյուղի  բացման   նպատակն է  մայրիկների շրջանում    բարելավել ծննդօգնության մակարդակը և խթանել բնական ծննդաբերությունը։

«Միշել Օդեն Մայր» կենտրոնի արցախյան մասնաճյուղն իր գաղափարների ու նպատակների շուրջ համախմբել է մի շարք մասնագետների թե՛ Հայաստանից և թե՛ արտերկրից և արդեն նաև՝ Արցախից։

ՄՕՄ-ի, ԱՀ Առողջապահության նախարարության, ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ առցանց մեկնարկել է «ՄՕՄ- Արցախ. Արցախի մայրիկների համար» ծրագիրը։ MOM կենտրոնի հետ Արցախցի մայրիկները սկսել են աշխատել հատկապես շրջափակման պայմաններում և մի շարք հրատապ հարցերի շուրջ:

Արցախում ՄՕՄ  մասնաճյուղի  բացման   նպատակն է  մայրիկների շրջանում    բարելավել ծննդօգնության մակարդակը և խթանել բնական ծննդաբերությունը , նվազեցնել կեսարյան հատումների քանակը, որն Արցախում կազմում է 40-50տոկոս , մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, այն չպետք է գերազանցի 15 տոկոսը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print