Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհին 3 բեռնատար բեռնվածության պատճառով չէր կարողանում շարունակել ընթացքը։։
Փետրվարի 22-ին, ժամը 17:26-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածում խափանվել է, ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին 3 բեռնատար բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը։
Փրկարարները քարշակել են բեռնատարները, վերջիններս շարունակել են ընթացքը:
– –