Փետրվարի 22-ին, ժամը 15:55-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Արցախյան խճուղու թիվ 8 հասցեի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:25-ին, մարվել՝ փետրվարի 23-ին, ժամը 00։12-ին։ Այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ։




— —