Հրադադարի խախտման դեպքերն արձանագրվել են Մարտակերտի և Շուշիի շրջաններում։
Անցած մեկ օրում հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Շուշիի շրջաններում։ Այս մասին երեկ երեկոյան հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։
«Ռուս խաղաղապահները շարունակում են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերականգնելու շուրջ բանակցային գործընթացը», – ասված է հաղորդագրությունում։
– –