Բրյուսելում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում. Փրայս

Փրայսի կարծիքով ՀՀ–ի և Ադրբեջանի հետ շփումներում Վաշինգտոնի գրանցած առաջընթացը ԱՄՆ–ի հետ երկկողմ փոխգործակցության, եռակողմ փոխգործակցության արդյունք էր։

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հույս է հայտնել, որ Բրյուսելում առաջիկա օրերին ԵԽ նախագահ Շառլ Միշելի կազմակերպած հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթաց կտեսնեն։ Անդրադառնալով Մյունխենում անվտանգության համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպմանը՝ նման հայտարարություն է արել Փրայսը։

Փրայսը, խոսելով վերջին շրջանում ՀՀ–ի և Ադրբեջանի հետ շփումներում Վաշինգտոնի գրանցած առաջընթացի մասին, ասել է, որ դա կողմերի փոխգործակցության արդյունքն է:

«Դա ԱՄՆ–ի հետ երկկողմ փոխգործակցության, եռակողմ փոխգործակցության արդյունք էր, և նաև այն աշխատանքի հետևանք, որը ԵՄ-ն է կատարել դիվանագիտության մեջ։ Եվ հենց սա մենք հույս ունենք տեսնել, երբ կողմերն առաջիկա օրերին կհավաքվեն Բրյուսելում` ԵՄ նախագահ Միշելի կողմից կազմակերպված բանակցություններում: Այսպիսով մենք հույս ունենք տեսնել այս առաջընթացի շարունակությունը: Մենք չափից ավել լավատես չենք, սակայն շարունակում ենք պահպանել այս երկխոսությունը, այս դիվանագիտությունը, որն ուղղված է բոլոր հնարավոր միջոցներով համապարփակ լուծման հասնելուն»,–ասել է Փրայսը։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print