Կփոխհատուցվեն բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի և անշարժ գույքի հարկի տարեկան վարձավճարները։
ՀՀ սահմանամերձ 5 մարզերի 82 համայնքների բնակիչների 2022թ–ի կոմունալ ծախսերի փոխհանտուցման համար ՀՀ պետական բյուջեից կտրամադրվի 973 672 600 դրամ։ Որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։
Նշված գումարով կփոխհատուցվեն սահմանամերձ բնակավայրերի բնակիչ սպառողների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի և անշարժ գույքի հարկի տարեկան վարձավճարները։
Նշենք, որ կոմունալ ծառայությունների վարձավճարների փոխհատուցման կարգը հաստատվել է դեռևս 2014թ–ին։ Դրանից հետո համայնքների ցանկը մի քանի անգամ վերանայվել է, այդ թվում` 2020թ–ի պատերազմից հետո, երբ սահմանամերձ համայնքների թիվն ավելացավ։
– –