Նոր կարգավորման արդյունքում ներկրողները կարող են ներկայացնել յուրաքանչյուր բեռնատարի համար մեկ տարանցիկ հայտարարագիր՝ ապրանքների ներկրումից հետո դրանց համար առանձին հայտարարագրեր կազմելու ու ներկայացնելու պայմանով։
Փոքր խմբաքանակներով ապրանքների ներմուծումը Հայաստան կիրականացվի պարզեցված ընթացակարգով։ Կառավարությունն այսօր ընդունած որոշմամբ համապատասխան փոփոխություններ արեց գործող ընթացակարգում։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, կառավարության նիստում ներկայացնելով կարգավորման առաջարկը, նշեց, որ որոշումն ընդունվում է այն դեպքերի համար, երբ մեկ բեռնատարով տարբեր ընկերությունների կամ ձեռնարկատերերի պատկանող ապրանքներ են ներկրվում։
«Գործող կարգով նման դեպքերում յուրաքանչյուրն իր բեռի համար առանձին մաքսային հայտարարագրում է ներկայացնում, որը տևում է 15-20 րոպե։ Այսպիսով մաքսազերծման գործընթացը կարող է տևել մի քանի ժամ»,– ասաց Բադասյանը։
Նոր կարգավորման արդյունքում ներկրողները կարող են ներկայացնել յուրաքանչյուր բեռնատարի համար մեկ տարանցիկ հայտարարագիր՝ ապրանքների ներկրումից հետո դրանց համար առանձին հայտարարագրեր կազմելու ու ներկայացնելու պայմանով։
Նոր կարգն ուժի մեջ կմտնի որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
– –