Մարզադահլիճում մարզական խմբակների պարապմունքներին զուգահեռ կանցկացվեն նաև ֆիզկուլտուրայի դասաժամեր։
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտա 37 հասցեում գտնվող անշարժ գույքը հետ վերցնել Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոցից և 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ամոյան եղբայրների անվան մարզահամալիր» ՀԿ-ին: Կազմակերպությունը պարտավորվում է կատարել 373 000 000 ՀՀ դրամի ներդրում:
Ծրագրի շրջանակում նախատեսվում են մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքներ: Արդյունքում, Երևանում կստեղծվի ժամանակակից չափանիշներին և պահանջներին համապատասխանող մարզահամալիր: Համաձայն ներկայացված ծրագրի՝ Երևանի Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոցի բոլոր աշակերտները յուրաքանչյուր օր՝ առավոտյան 8։30-14։30 ժամանակահատվածում, իրենց ֆիզկուլտուրայի դասաժամերը կանցկացնեն հիմնանորոգված մարզադահլիճներում:
– –