Մտավախություններ կան, որ այն կարող է օգտագործվել օգտատերերին լրտեսելու համար:
Եվրահանձնաժողովը, առաջնորդվելով անվտանգության նկատառումներով, արգելել է պաշտոնական սարքերում օգտագործել չինական TikTok ժամանցային հավելվածը:
Bloomberg-ի փոխանցմամբ՝ ԵՀ-ն որոշումը կայացնելիս հաշվի է առել, որ TikTok Inc.-ն օգտատերերի տվյալների հավաքման փորձ ունի:
ԵՀ անձնակազմին կարգադրվել է բջջային հեռախոսներից ու կառույցին պատկանող սարքերից ջնջել հավելվածը: Աշխատակիցներին ուղակված էլեկտրոնային նամակներում ասվում է, որ ԵՀ-ն աշխատակիցներին մինչև մարտի 15-ը ժամանակ է տալիս հավելվածից ազատվելու համար:
The Independent-ը հավելում է, որ ԵՀ-ն վերջինն է այն պաշտոնական կազմակերպությունների շարքում, որ պահանջել են աշխատակիցներից հեռացնել հավելվածը՝ մտավախությունների ֆոնին, որ այն կարող է օգտագործվել օգտատերերին լրտեսելու համար:
TikTok-ը, որը պատկանում է չինական Bytedance ընկերությանը, բազմիցս հերքել է այն պնդումները, որ հավելվածն օգտագործվում է հսկողության համար: Սակայն ԱՄՆ-ի և Եվրոպայի պաշտոնյաները բազմիցս ահազանգել են այն մասին, որ դա կարող է վտանգավոր լինել:
– –