«Պետությունների միջև մարտահրավերներն ու փոփոխությունները հաղթահարելու համար կարևոր է լավ հարաբերությունների և դաշինքների ստեղծումն ընդհանուր սկզբունքներով»,-ասել է Սիրիայի նախագահը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին Սիրիայում ընդունել է երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադը։
Բաշար Ալ Ասադը իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարարին հայ փրկարարների աշխատանքի, ինչպես նաև Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության համար, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը:
Ալ Ասադն ասել է, որ Սիրիային աշխարհասփյուռ հայության հետ կապում են պատմական կապերը:
«Պետությունների միջև մարտահրավերներն ու փոփոխությունները հաղթահարելու համար կարևոր է լավ հարաբերությունների և դաշինքների ստեղծումն ընդհանուր սկզբունքներով»,-ասել է Սիրիայի նախագահը։
Արարատ Միրզոյանը փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հայ ժողովրդի ցավակցությունները՝ վստահեցնելով, որ Հայաստանը չի կարող սիրիացիների կողքին չլինել և օգնություն չառաջարկել: Նախարարը նաև հավաստիացրել է, որ մեր երկիրը հիշում է Սիրիայի՝ հայ ժողովրդի կողքին կանգնելը և օգնություն առաջարկելը, երբ 1988-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժը: Միրզոյանը նաև նշել է, որ Սիրիան հազարավոր հայերի հայրենիքն էր, որոնք մինչ օրս ապրում են այնտեղ։
–