Դավիթ Համբարյանին ընդունել են Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Գիորգի Բուտխուզին եւ Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության տնօրեն Բեսիկ Թեֆնաձեն։
Փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում։
Դավիթ Համբարյանին ընդունել են Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Գիորգի Բուտխուզին և Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության տնօրեն Բեսիկ Թեֆնաձեն։
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դ․Համբարյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Ա․ Թևոսյանը ծանոթացել են Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության աշխատանքի մանրամասներին, ինչպես նաև գործակալության կողմից քաղաքացիներին տրամադրվող ծառայություններին՝ հետագայում վրացական հաջողված փորձը Հայաստանում կիրառելու նպատակով։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների համագործակցության, փորձի փոխանակման և ապագա ծրագրերի մասին հարցեր։
–