Այն մարդիկ, ովքեր կանգնած էին նրա հետևում, հասկացան, որ «Վարդանյան նախագիծը» չի աշխատելու։
Պաշտոնական Բաքուն անդրադարձել է Արցախի պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է.
«Մենք առաջին իսկ օրվանից ասում ենք, որ պատրաստ ենք խոսել Ղարաբաղի հայ բնակչության հետ, եղել են դրական արդյունքներ։ Բայց այն մարդը, ով դրսից է եկել Ղարաբաղ կամ ուղարկվել է ինչ-որ մեկի խաղերը խաղալու, չի կարող մեզ համար բանակցային կողմ լինել։ Այն մարդիկ, ովքեր կանգնած էին նրա հետևում, հասկացան, որ «Վարդանյան նախագիծը» չի աշխատելու»։
–