Այդ ընկերությունները տուգանվել են։
Թթվասեր արտադրող երկու ընկերություն արտադրանքին բուսական յուղ է խառնել, հայտարարել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։
Լաբորատոր հետազոտությամբ պարզ է դարձել, որ «Արզնի կաթնամթերք» և «Ապարանի պանրի գործարան» ընկերությունների արտադրանքում բուսակայն յուղ կա։
Երկու ընկերությունն էլ ընդունել է իրավախախտումը եւ տուգանվել՝ «Արզնի կաթը»՝ 457 հազար, «Ապարանի պանրի գործարանը»՝ 623 հազար դրամով։
–