Ուկրաինայում պատերազմի 366-րդ օրն է

Մեկ տարի անց Մոսկվան եւ Կիեւը չեն հրապարակում զոհերի թիվը։

Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժումից մեկ տարի է անցել։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուկրաինացի ժողովրդին ուղղված ուղերձ է հրապարակել՝ վստահեցնելով, որ Ուկրաինան հաղթելու է:  «Հիմնական եզրակացությունն այն է, որ մենք գոյատևել ենք, մենք չենք պարտվել և ամեն ինչ անելու ենք այս տարի հաղթելու համար»,- ասել  է Ուկրաինայի նախագահը։

Ռուս-ուկրաինական պատերազմի տարելիցին անդրադարձել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Նրա խոսքով՝ մեկ տարի է, ինչ Ռուսաստանի զինված ուժերը վերականգնում են կարգուկանոնը, խաղաղությունն ու արդարությունն ու պաշտպանում ժողովրդին։ Մեդվեդևը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կհաղթի:

Փետրվարի 20-ին ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը  չհայտարարված այցով ժամանել էր Ուկրաինայի մայրաքաղաք Կիև, որտեղ հանդիպել   նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Մեկ տարի անց Կիևը կանգնած է: Կանգնած է և Ուկրաինան: Կանգնած է Ժողովրդավարությունը: Ամերիկան կանգնած է ձեզ հետ, աշխարհը կանգնած է ձեզ հետ», — հայտարարել էր Բայդենը Մարիինյան պալատում Զելենսկու հետ հանդիպումից հետո:

 Մեկ տարի անց Մոսկվան եւ Կիեւը չեն հրապարակում զոհերի թիվը։ ՄԱԿ-ի տվյալներով, որոնցում ներառված են միայն պետության կողմից փաստագրված մահվան դեպքերը, Ուկրաինայում զոհվել է մոտ 8 հազար խաղաղ բնակիչ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print