ՀՀ էկոնոմիկայի նախարարը Փարիզում է

Միջոցառման ընթացքում հայ և ֆրանսիացի գործարարները հնարավորություն են ունեցել ծանոթանալ միմյանց գործունեությանն ու արտադրանքին, ինչպես նաև հաստատել նոր գործարար կապեր:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը այսօր  Փարիզում մասնակցել է Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին։

Միջոցառման ընթացքում հայ և ֆրանսիացի գործարարները հնարավորություն են ունեցել ծանոթանալ միմյանց գործունեությանն ու արտադրանքին, ինչպես նաև հաստատել նոր գործարար կապեր:

Գագաթնաժողովի շրջանակում նախարարը մասնակցել է նաև կլոր սեղան-քննարկմանը՝ նվիրված բարձր տեխնոլոգիաներին, ինչպես նաև կայուն և կանաչ տնտեսությանը (վերականգնվող էներգիա, թափոնների կառավարում, գյուղատնտեսություն և զբոսաշրջություն)։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print