Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում դուրս է եկել հենացատկի եզրափակիչ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մրցաշարն անցկացվում է Գերմանիայի Կոտբուս քաղաքում։
Դավթյանը որակավորման փուլում գրավել է առաջին տեղը։
Հիշեցնենք՝ երեկ եզրափակիչ էին դուրս եկել Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը։
– –