Հայաստանի բռնցքամարտիկները 4 մեդալով կվերադառնան Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարից։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
1/4 եզրափակիչում հաղթանակ են տոնել ու կիսաեզրափակիչ դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը ու 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը։ Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սան Բազեյանը հաղթել է հնդիկ Մուհամմեդ Հուսամ Ուդիին, իսկ Շիրակի մարզը ներկայացնող Հակոբյանը կամային հաղթանակ է տոնել Չինաստանի ներկայացուցչի նկատմամբ։
Կիսաեզրափակիչում են նաև Գուրգեն Մադոյանն ու Դավիթ Չալոյանը։
https://www.facebook.com/100063884412862/posts/pfbid02WxdzQjas9UdNKcz9LAu2J9RghthCMDN6gqJZyikUzyT6VuiRi6y66W64fJpCFFKvl/?app=fbl