Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ. Արցախի տեղեկատվական շտաբ

Սոցիալական մեդիայում տարածվող տեղեկությունը, ըստ որի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Ադրբեջանը շարունակում է բնապահպանական պատրվակով Արցախի շրջափակումը:Տեղեկացնում ենք նաև, որ ճանապարհի բացման դեպքում կտարածվի պաշտոնական հաղորդագրություն: Խնդրում ենք տուրք չտալ ապատեղեկատվությանը»,-նշվում է հաղորդագրությունում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print