Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Ջեյհուն Բայրամովն ու Մևլյութ Չավուշօղլուն զրույցի ընթացքում քննարկել են Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև Թյուրքական պետությունների կազմակերպության առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական հարցերը։

«Նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ», – հաղորդում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության մամլո ծառայությունը։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print