Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ

Ցանկում ներառվել են նաեւ շինարարության ոլորտի համար նախատեսված ապրանքներ, որոնք կարող են կիրառվել նաեւ Ռուսաստանի զինված ուժերի կարիքների համար՝ ալեհավաքներ, վերամբարձ կռունկներ։

Եվրամիությունն ընդունեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը՝ 10-րդը Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ նոր պատժամիջոցները տարածվում են 121 անձի և կազմակերպությունների վրա, այդ թվում՝ ռուսաստանյան քարոզչական լրատվամիջոցներ, կսահմանափակվի մի շարք ապրանքատեսակների ներկրումը Ռուսաստան։

Ըստ Եվրամիության պաշտոնյաների, դաշինքը մասնավորապես կարգելի Ռուսաստան արտահանել էլեկտրական սարքավորումներ, մասնագիտացված մեքենաներ, մեքենաների դետալներ, բեռնատարների և ռեակտիվ շարժիչների պահեստամասեր: Ցանկում ներառվել են նաեւ շինարարության ոլորտի համար նախատեսված ապրանքներ, որոնք կարող են կիրառվել նաև Ռուսաստանի զինված ուժերի կարիքների համար՝ ալեհավաքներ, վերամբարձ կռունկներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print