Գորիսի համայնքապետարանի աշխատակիցները ծաղիկներ են դրել Զորավար Անդրանիկի հուշարձանին

Զինվորականները եղել են նաև Ակսել Բակունցի տուն-թանգարանում, երկրագիտական թանգարանում, լսել Օզանյանի կյանքի մասին որոշ դրվագներ։

Այսօր լրանում է  Զորավար Անդրանիկի 158-րդ ամյակն։  Գորիսի փոխհամայնքապետ Արտյոմ Աղաջանյանի գլխավորությամբ համայնքապետարանի ու մշակույթի տան աշխատակիցները, զինվորականներ, մտավորականներ ծաղիկներ են դրել Անդրանիկի հուշարձանին, որ գտնվում է Գորիսի տներից մեկի բակում։ Այդ տանը զորավարն ապրել է 1918-1919 թվականներին։

Զինվորականները եղել են նաև Ակսել Բակունցի տուն-թանգարանում, երկրագիտական թանգարանում, լսել Օզանյանի կյանքի մասին որոշ դրվագներ։

Զորահրամանատարը ռազմական հանճարը տարբեր մարտերում է բանեցրել․ Մուշ, Բիթլիս, Վան և այլն։

Պատմությունը վկայում է՝ հրամանատարը տեղանքում կողմնորոշվում էր ճիշտ և ժամանակին, իր ջոկատն այնպես ճիշտ էր տեղաբաշխում, որ թշնամու քանակական գերակայությունը չեզոքանում էր․ սա էր Անդրանիկի տաղանդը, զորավար, որ վճռական էր, խիզախ։

Անդրանիկն էր, որ Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին ստանձնեց Արցախի ու Զանգեզուրի հայ բնակչության պաշտպանության գործը։

«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար»․ Անդրանիկի խոսքերն են, որոնց ճշմարտացիությունը նրա մարտական փառահեղ դրվագների մեջ է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print