Խուզարկությամբ վանաձորցի 32-ամյա երիտասարդի պայուսակում հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ, «Մակարով» տիպի ատրճանակ։
Վանաձոր քաղաքի Անտոն Քոչինյանի հրապարակի մոտակայքում պարեկները հայտնաբերել և ձերբակալել են 32-ամյա տղամարդու, որի մոտ հայտնաբերել են լիցքավորված ատրճանակ, թմրամիջոց, դանակ։
«Պարեկները ստուգման նպատակով նախ կանգնեցրել են «ՎԱԶ-211440» մակնիշի մի մեքենա, ինչից հետո վարորդին առաջարկել են բացել պարանոցին գցած պայուսակը։ Տղամարդն այդ պահին դիմել է փախուստի: Պարեկները հետապնդել, ձերբակալել և «ՎԱԶ-211440»-ով հանդերձ տեղափոխել են ոստիկանության Բազումի բաժին»,– ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։
Խուզարկությամբ վանաձորցի 32-ամյա երիտասարդի պայուսակում հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ, «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, ծխախոտի տուփ, որի մեջ եղել է կաթուցիչ՝ 4.45 գրամ դեղնականաչավուն զանգվածով, 2,78 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, իսկ գոտկատեղից հայտնաբերվել է դանակ:
«ՎԱԶ-211440»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն:
–