Դա նախագահին ուղղված հարց է։ Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը` պատասխանելով հարցին՝ ինչու անխուսափելի դարձավ նրա՝ պաշտոնից ազատումը, երբ ամեն ինչ, կարծես, իր հունով էր գնում, հայտնում է tert.am-ը:
«Իմ հրաժարականի մասին խոսակցությունները սկսվել են դեկտեմբերից, երբ նախարարներից մեկը իր ընկերների շրջանում քննարկում էր: Դե պարզ է, «օտարը» եկել է իր կանոններով ու հավակնություններով: Շատերի խաղաղ կյանքը խաթարվեց: Մենք շատ մարդկանց համար «փակեցինք թթվածինը», ովքեր մեծ ֆինանսավորում էին ստանում: Երբ ես ասացի, որ դուք չեք կարող լուծել խնդիրներն այնպես, ինչպես նախկինում էիք լուծում, սա մեծ դժգոհություն բերեց: Մենք այնքան մարդու ֆինանսական հոսքեր ենք կտրել, որ մտածում եմ՝ ուրախ են, որ ինձ ազատել են, հիմա ամեն երեկո նշում են»,- ասել է նախկին պետնախարարը:
– –