Հայաստանն անհիմն կերպով խուսափում է կառուցողական բանակցություններից։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Վերջինիս խոսքով՝ Հայաստանը «լուրջ հարված է հասցրել» խաղաղ բանակցությունների էությանը։
«Հիմա, եթե կարելի է այդպես ասել, մենք անցել ենք առցանց դիվանագիտության։ Մենք միմյանց փոխանցում ենք խաղաղության պայմանագրի առաջարկները։ Բայց որքանով դա արդյունավետ կլինի, ցույց կտա ժամանակը»,- ասել է Բայրամովը:
– –