Բուլղարիայում կայացած բռնցքամարտի Ստրանջայի մրցաշարը Հայաստանի հավաքականը ավարտեց 2-ական արծաթե ու բրոնզե մեդալով: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը եզրափակիչում համառ պայքարում 0:5 հաշվով զիջեց աշխարհի չեմպիոն ամերիկացի Ռոբի Գոնսալեսին:
Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը վնասվածքի պատճառով չներկայացավ եզրափակիչ մենամարտին և նույնպես բավարարվեց արծաթով, իսկ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը նվաճեցին բրոնզե մեդալ:
Այսպիսով, Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Ստրանջայի միջազգային մրցաշարում ընդհանուր առմամբ նվաճեց 4 մեդալ` երկու արծաթե, երկու բրոնզե:
– –