Միրզոյանը կմեկնի Ժնև

Նախատեսված է հանդիպումներ մի շարք գործընկերների հետ:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 27-28-ը աշխատանքային այցով կմեկնի Ժնև։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` նա մասնակցելու է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բարձր մակարդակի նիստին։

Տեղի կունենան նաև հանդիպումներ մի շարք գործընկերների հետ:

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print