Դստերը սեռական բռնության ենթարկած տղամարդը կալանավորվել է

9-ամյա դստեր նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարած 38-ամյա տղամարդը կալանավորվել է։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են Քննչական կոմիտեից։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ 2023թ․ փետրվարի 23-ին Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ եւ սկսվել նախաքննություն։

«Միջնորդություն է ներկայացվել 38-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին, որը դատարանի որոշմամբ բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ»,- հայտնում են ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին ոստիկանության Վարդենիսի բաժին են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա մի տղամարդու, որը խոստովանել է, որ  փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզում գտնվող իր բնակարանում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր 9-ամյա աղջնակի նկատմամբ։

Այդ արարքը իր բջջային հեռախոսով նկարահանել է տղամարդու 61-ամյա մայրը։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print