Համաձայն փաստաթղթի` երկրները տեղեկություն կփոխանակեն անվտանգության սպառնալիքների վերաբերյալ։
Ռուսաստանի Դաշնության հետ տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրն ընդունվել է Հայաստանի խորհրդարան։ «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։
«Համաձայն փաստաթղթի` երկրները տեղեկություն կփոխանակեն անվտանգության սպառնալիքների վերաբերյալ (կիբեռհանցագործությունների և այլ հարցերի վերաբերյալ), համատեղ կբարելավեն օրենսդրությունը և այդ ոլորտում կհամագործակցեն միջազգային կազմակերպությունների (ՀԱՊԿ, ԱՊՀ, ՄԱԿ, ԵԱՀԿ) հետ։ Նախատեսվում է նաև անցկացնել համատեղ սեմինարներ, աշխատանքային հանդիպումներ, գիտաժողովներ և համաժողովներ, աջակցել միմյանց կադրերի պատրաստման, ստաժավորման և մասնագետների փոխանակման հարցում և այլն»,– նշեց Մանթաշյանը։
Ռուսական կողմն արդեն ներպետական ընթացակարգեր է իրականացրել փաստաթղթերի ընդունման համար և նախապատրաստել ստորագրման։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը ռուսական կողմը ստացել է 2022 թվականի հունիսի 7-ին։
– –