Փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Գորիս քաղաքի Սյունիքի և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 81-ամյա Էմիլ Բուդաղյանի վարած Mercedes G500 մակնիշի 444 OQ 44 համարանիշի և 25-ամյա Հարություն Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի 10 MN 066 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mercedes G500»-ն կողաշրջվել է, վարորդ Է․ Բուդաղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Է․ Բուդաղյանը ՀՀ զինված ուժերի գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի հայրն է։
— —



