2022 թ. շրջակա միջավայրին պատճառվել է ավելի քան 198 միլիոն դրամի վնաս. ԲԸՏՄ

Կայացվել է 154 վարչական տույժ նշանակելու մասին որոշում:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ 2022 թ. ընթացքում իրականացրած վերահսկողական գործառույթների արդյունքում հայտնաբերել է 179 իրավախախտում:

Կայացվել է 154 վարչական տույժ նշանակելու մասին որոշում:

Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 13.000.000 ՀՀ դրամ:

Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 198.171.172 ՀՀ դրամ։

Փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ լայնածավալ միջոցառումների արդյունքում հայտնաբերված առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխման 77 դեպքով նշանակվել է 3.850.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Բացահայտվել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու չափաքանակների թույլտվության գործունեության 13 դեպք։ Բոլոր դեպքերով գործողությունները կասեցվել են։ Սահմանված կարգով համապատասխան թույլտվություն ձեռք բերելուց հետո 9-ի կասեցումը հանվել է։

Շինարարական 10 կազմակերպության նկատմամբ նշանակվել է 1.500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 20 դեպքով նշանակվել է 2.240.000 դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 3.080.303 ՀՀ դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print