Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները 8 մեդալ են նվաճել

Մրցաշարին մասնակցել է 30 երկրի ներկայացուցիչ, տեղեկանում ենք  Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 8 մեդալ է նվաճել Ռումինիայում կայացած միջազգային մրցաշարում։

Մրցաշարին մասնակցել է 30 երկրի ներկայացուցիչ, տեղեկանում ենք  Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

Վազգեն Բադալյանի գլխավորած երիտասարդական ընտրանու կամզում ոսկե մեդալ է նվաճել 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը։ 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 57 կգ քաշային Գոռ Ազիզյանզը, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը, և 92 կգ քաշային Իշխան Հովսեփյանը արժանացել են արծաթե մեդալների։

Եվս 3 բռնցքամարտիկ` Տիգրան Հովսեփյան, Արման Միսկարյանը և Ալբերտ Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print