Նախկին նախագահի վիճակը ծայրահեղ ծանր է

 Եթե Սաակաշվիլիի քաշը իջնի մինչեւ 55 կիլոգրամ, ապա անդառնալի գործընթացներ կսկսվեն, նա գամված կլինի անկողնուն։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը ծայրահեղ ծանր է։ Սաակաշվիլին բուժում է ստանում Թբիլիսիի կլինիկաներից մեկում։

Վրաստանի օմբուդսմենի գրասենյակի բժիշկ Գիորգի Գրիգոլիան երկուշաբթի հայտարարել է, որ եթե Վրաստանի նախկին նախագահի քաշի կորուստը շարունակվի, անդառնալի գործընթացներ կսկսվեն։

«Կախեքսիան վատանում է: Այն, ինչ տեղի է ունենում Սաակաշվիլիի հետ, բնական է՝ նա նիհարում է, մկանների եւ արդեն ոսկրային հյուսվածքի քայքայման գործընթաց է ընթանում։ Դա տեղի է ունենում, քանի որ նա համարժեք բուժում չի ստանում։ Եթե Սաակաշվիլիի քաշը իջնի մինչեւ 55 կիլոգրամ, ապա անդառնալի գործընթացներ կսկսվեն, նա գամված կլինի անկողնուն»,- նշել է բժիշկը՝ հավելելով, որ այս պահին Սաակաշվիլին 64 կիլոգրամ է, սակայն նիհարելու միտումը շարունակվում է։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print