Արգելվել է փուչիկների վաճառքն ու օգտագործումը

Լագունա Բիչն ԱՄՆ վերջին քաղաքն է, որն ընդունել է փուչիկների վաճառքն ու օգտագործումը սահմանափակող բանաձև։

Կալիֆոռնիական Լագունա Բիչ քաղաքում արգելվել է փուչիկների վաճառքն ու օգտագործումը՝ պատճառաբանելով անտառային հրդեհների վտանգը և այն փաստը, որ փուրիկները ծովային աղբի հսկայական աղբյուր են: Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն 2024 թվականից։ Նման օրենսդրական նախաձեռնություններն ավելանում են ավելի մեծ թվով քաղաքներում, գրել է The Guardian-ը։

2024 թվականից սկսած բոլոր տեսակի փուչիկները կարգելվեն օգտագործել հանրային սեփականությունում կամ քաղաքային միջոցառումների ժամանակ, ընդ որում խախտողներին սպառնում է մինչև 500 դոլար տուգանք:

Նման արգելքներ գործում են 2021 թվականից Մերիլենդում եւ Վիրջինիայում, 2022-ից՝ Հավայան կղզիներում, իսկ Նյու Յորքն ու Ֆլորիդան այժմ դիտարկում են նմանատիպ միջոցներ։

Նշվում է, որ փուչիկներն օվկիանոսում քայքայվում են տասնամյակների ընթացքում։ Կուլ տրված փուչիկները 32 անգամ ավելի հաճախ կարող են դառնալ թռչունների մահվան պատճառ, քան սովորական պլաստիկը. փուչիկներն ամենամահաբեր ծովաղբն են թռչունների համար։

«Դա կապված է այն բանի հետ, որ լատեքսից փուչիկները պատրաստված են փափուկ, ճկուն նյութից, որը հեշտությամբ ընդունում է թռչնի ստամոքսի կամ մարսողական տրակտի ձեւը՝ անանցանելիություն, քաղց եւ մահ առաջացնելով»,- ասել է բնապահպան Լարա Օ՛Բրայենը։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print