Ամերիկացի գործարար Իլոն Մասկը բարելավել է իր դիրքը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ դառնալով կրկին առաջատար։ Նրա կարողությունը 187 մլրդ դոլար է, վկայում է Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշը։
Երկրորդ տեղում ճոխության, շքեղության հայտանիշ համարվող ապրանքների (LVMH Moet Hennessy – Louis Vuitton) ֆրանսիական արտադրողի ղեկավար եւ սեփականատեր Բեռնար Առնոն է՝ կարողությունը գնահատվում է 185 մլրդ դոլար։
2022թ. դեկտեմբերին Առնոն առաջ էր անցել Մասկից՝ Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավարին մղելով երկրորդ տեղ։ Ինչպես գրել է պարբերականը, Tesla-ի բաժնեթղթերի հունվարյան աճը, որի բաժնետերն է նաեւ ինքը՝ Մասկը, թույլ է տվել նրան վերադառնալ վարկանիշի առաջին հորիզոնական։
Երրորդ տեղում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է, որի կարողությունը գնահատվում է 117 մլրդ դոլար։
– –