Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը մարտի 14-ից դադարեցնում է թռիչքները Քիշնև: Պատճառը Մոլդովայի օդային տարածքում թռիչքների հետ կապված անվտանգության ռիսկերն են, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Մոլդովայի արտգործնախարար Նիկու Պոպեսկուն անցած չորեքշաբթի օրը հայտարարել էր, թե երկիրը պատրաստ է ցանկացած սպառնալիքի դիմակայել: Նախարարի խոսքով՝ կա վտանգ, որ Ռուսաստանը կփորձի ապակայունացնել Մոլդովան:
– –