ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, հայտնում է factor.am-ը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հորդորեց․ «Խնդրում եմ հաշվի առել, որ մենք հիմա չենք խոսում ավտովթարի հետևանքով կամ աշխատավայրում անվտանգության նորմերի խախտման հետևանքով հաշմանդամություն ստացած մարդկանց մասին, այլ խոսում ենք նրանց մասին, ովքեր վիրավորվել են մեր հայրենիքը պաշտպանելիս։ Բոլորին խնդրում եմ՝ այս մարդկանց մի՛ շփոթեք ընդհանուր հաշմանդամություն ունեցողների հետ։ 160-ի մարդու մասին է խոսքը, հետո թող լինի 300, բայց պետությանն ի՞նչն է խանգարում, որ այս մարդիկ ստանան այնքան գումար, ինչքան ստանում էին։ Թող հրաշք կատարվի, և բոլոր հաշմանդամներն առողջանան, բայց նրանց ողջ կյանքի համար պետք է այդ գումարը հատկացնել։ Ավարտենք այս քննարկումները։ Ամոթ է մեր պետության համար, որ քննարկում ենք ու հետն էլ ասում ենք՝ 30 հազար թոշակ են ստանալու։ Լավ էլի»։