Իրանում մեկնարկել է ՀՕՊ զորավարժությունները

Զորավարժությունների նպատակը թշնամական սպառնալիքներից երկրի երկնքի պաշտպանությունն ուժեղացնելն է եւ երկրի կենսականորեն կարեւոր կենտրոնների համալիր պաշտպանությունը։

Իրանի բանակի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ՀՕՊ համատեղ զորավարժություններ են մեկնարկել երկրի որոշ շրջաններում, տեղեկացրել է Mehr-ը։

Բանակի եւ ԻՀՊԿ-ի ՀՕՊ ստորաբաժանումները «Modafean Aseman Velayat 1401» (Վելայաթի երկնքի պահապաններ 1401) կոդային անվանմամբ մասշտաբային ռազմական վարժանքներ են իրականացնում՝ ՀՕՊ ստորաբաժանումների եւ իրանական ռազմական տեխնիկայի մասնակցությամբ։

Զորավարժությունների մամուլի քարտուղարի՝ բրիգադի երկրորդ գեներալ Ամիր Աբաս Ֆարաջպուրի խոսքով՝  զորավարժությունների նպատակը թշնամական սպառնալիքներից երկրի երկնքի պաշտպանությունն ուժեղացնելն է եւ երկրի կենսականորեն կարեւոր կենտրոնների համալիր պաշտպանությունը։

Իրանի Զինված ուժերը կանոնավորապես զորավարժություններ են իրականացնում, որպեսզի բարձրացնեն պատրաստվածության աստիճանն ու ռազմական վարպետությունը։

Վերջին անգամ «Modafean Aseman Velayat 140» զորավարժություններ տեղի են ունեցել 2021թ. հոկտեմբերին։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print